1 շաբաթ տևած Sevan Startup Summit վրանային բիզնես հավաքը օգոստոսի 3-ին ավարտվեց։ Թիմերը բազմազան էին, ստարտափների գաղափարները՝ հետաքրքիր ու եզակի։ Ընտրությունը դժվար էր, բայց այն կայացվեց։ Հաղթող թիմերն են՝
Tourism and Travel- $1,500,
Gaming and Entertainment — $1,500,
EduTech — $1,500
HealthTech — $1,500
CleanTech and GreenTech- CowNet — $1,500
Fintech- Lemonade Fashion — $1,500
IoT + Smart City- Gebecart — $1,500
Social Enterprise- Creopia — $1,500
Thermoscan — $5,000
CowNet — $3,000
Xpressbook — $2,000
Soraytec — $ 5,000
ForgeFiction — $3,000
RetentionForce- $2,000
Այս տարվա Sevan Startup Summit-ը տարբերվում էր նախորդողներից մասնակիցների և մարզիչների քանակությամբ։ Ավելի քան 100 մարզիչ, ներդրող ու մենթոր, 120 ստարտափ 45 երկրից եկել էին Հայաստան՝ ներդրումների, նոր ծանոթությունների ու գիտելիքների հետևից։ Այս տարի մրցանակային ֆոնդն էլ մեծ էր՝ 100 հազար ԱՄՆ դոլար, բացի այս ևս 100 հազար դոլար ներդրումային ֆոնդ։ Ներդրումների առումով էլ ստարտափային վրանային ֆորումը տարբերվում էր՝ շուրջ 1 մլն ներդրում։