Samsung Electronics-ը օգոստոսի 23-ից կսկսի իր Galaxy Note 10-ի վաճառքն աշխարհի մտ 70 երկրում։ Ընկերությունեը սեպտեմբերից նախատեսում է երկրների թիվը դարձնել 130։
Այս մասին հայտնի է դարձել ընկերության տարածած պաշտոնական հաղորդագրությունից։
Երեքշաբթի ընկերությունը հայտնել էր, որ ավելի քան 1 մլն հարավկորեացիներ ձևակերպել են Galaxy Note 10-ի նախնական պատվերներ:
Հարավային Կորեայում Note 10-ի արժեքը, որն ունի 6,3 դյույմ էկրան, կկազմի 1025 դոլար, իսկ 6,8 դյույմ էկրանով մոդելները՝ 1250 դոլար: