Ամենամեծ սոցցանցի օգտատերերը կրկին բողոքել են, որ չեն կարողացել մուտք գործել Facebook: Հիմնականում խնդիրը ինչպես նախորդ անգամներ, այս անգամ էլ կապված է եղել Եվրոպայի և Ասիայի որոշ երկրների հետ:
Օգտատերերը նշում են, որ վեբ տարբերակով մուտք գործել սոցցանց հնարավոր է, բայց հավելվածը մուտք գործել չի թողնում, իսկ որոշ դեպքերում էլ լրահոսը չի թարմացնում:
Facebook-ն արագ է արձագանքել խնդրին և շուտափույթ լուծում տվել: