Հայտնի է դարձել՝ երբ կներկայացվեն Samsung Galaxy S11-ն ու Galaxy Fold-ը

Ice Universe հայտնի աղբյուրը տեղեկություններ է հաղորդել Samsung Galaxy S11-ի թողարկման ամսաթվի մասին: Ավելին, տեղեկությունների համաձայն, S11-ի հետ մեկ օրում ընկերությունը կներկայացնի նաև իր նոր ծալովի սմարթֆոնը: Ice Universe-ի տվյալներով, Galaxy S11-ի և Galaxy Fold-ի շնորհանդեսը կայանալու է 2020 թվականի փետրվարի 18-ին, Սան Ֆրանցիսկոյում :

Ըստ հաղորդվող տվյալների, Galaxy Fold 2 -ի դիզայնը որոշակի փոփոխության կենթարկվի: Պլանշետի ձևաչափի փոխարեն սմարթֆոնը կունենա «ծալովի» տեսք, ինչպես վերջերս թողարկված Motorola Razr-ը, և կբացվի հորիզոնական ուղղությամբ: Samsung-ի նոր գաջեթը նաև առավել մատչելի կլինի իր նախորդ մոդելից: Ենթադրվում է, որ սմարթֆոնի գինը կկազմի շուրջ $840 այն դեպքում, երբ սովորական Galaxy Fold-ի գինը $2000 է:

Galaxy S11-ի մասին հայտնի է, որ այն կունենա կատարելագործված տեսախցիկ՝ մեծ մոդուլով՝ 108մեգապիքսել սենսորով: