HMD Global ընկերությունը, որը Nokia-ի սեփականատերն է, հետևել է Sony, NVIDIA, Amazon , Vivo եւ Intel ընկերությունների օրինակին և որոշում կայացրել, որ չի մասնակցի MWC 2020` բջջային կապի միջազգային համաժողովին կորոնավիրուսի շարունակական համաճարակի պատճառով:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ընկերությունն այդ որոշման հանգել է՝ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակի երկար քննարկումներից եւ մանրակրկիտ մոնիթորինգից հետո: HMD Global-ը հայտարարել է, որ իր աշխատակիցների, գործընկերների, հաճախորդների եւ լրատվամիջոցների առողջությունն ու անվտանգությունը ընկերության համար առաջնահերթ խնդիր է և հենց այդ պատճառով էլ հրաժարվել է մասնակցել Բարսելոնայում փետրվարի վերջին կայանալիք միջոցառմանը, որը համարվում է տարվա խոշորագույն տեխնոլոգիական միջոցառումներից մեկը:
GSM ասոցիացիան, որը MWC 2020-ի կազմակերպիչն է, հնարավոր է՝ չեղյալ հայտարարի երկար սպասված ցուցահանդեսը: MWC 2020-ի ճակատագրի վերջնական որոշումը կհայտարարվի ուրբաթ: