Nokia-ն կթողարկի Nokia C1 սմարթֆոնի 4G աջակցությամբ տարբերակը

Անցյալ տարի HMD Global ընկերությունը թողարկել Է Nokia C1 սմարթֆոնը, եւ դրանով իսկ վերականգնել է Nokia C-ի շարքը: Այն բյուջետային մոդել էր, որը նույնիսկ չուներ 4G-ի աջակցությունը: Այսօր տեղեկատվություն է հայտնվել, որ Nokia-ն պատրաստվում է թողարկել այս սմարթֆոնի՝ այսպես կոչված իրավահաջորդին՝ արդեն 4G աջակցությմաբ, որը ենթադրաբար ստանալու է Nokia C2 անվանումը:

Այդ տեղեկատվությունը տարածել է է NokiaPowerUser պարբերականը, որտեղ նշվում է, որ հեռախոսն արդեն Թաիլանդում եւ Մալայզիայում անցել է համապատասխան սերտիֆիկացում և շուտով կայանալու է նրա պաշտոնական թողարկումը: Հնարավոր է, որ Nokia C2-ն այն սմարթֆոններից է, որը ընկերությունը պետք է ներկայացներ MWC 2020-ի շրջանակներում:

Ըստ լուրերի, Nokia C2 -ը շատ քիչ է տարբերվում նախորդից և ակնկալվում է նմանատիպ դիզայն եւ բնութագրիչներ : Առայժմ հայտնի է միայն, որ սմարթֆոնը կստանա UNISOC  պրոցեսոր եւ երկու SIM քարտի աջակցություն:

Nokia սմարթֆոններ թողարկող HMD Global-ը հրաժարվել է MWC 2020-ին մասնակցելուց մինչեւ միջոցառման պաշտոնական չեղարկումը: Սակայն ընկերությունը մինչ օրս չի նշել, թե երբ է պատրաստվում ներկայացնել իր նոր արտադրանքը: