Անվճար բաժանորդագրությամբ 6 հարթակ, որտեղ կարող եք դիտել սիրելի ֆիլմերն ու սերիալները

Կորոնավիրուսի համաճարակն ու դրանից առաջացած խուճապը յուրատեսակ լակմուսի թուղթ դարձավ։ Համերաշխության ու իրար աջակցելու պատրաստակամության լակմուսի թուղթ։ Բազմաթիվ ընկերություններ, օրինակ Apple-ը, Facebook-ը, Microsoft-ն ու այլ խոշոր ընկերություններ մեծ գումարներ են զոհաբերել, որպես աջակցություն կորոնավիրուսով վարակված մարդկանց։ Բազմաթիվ վիդեոհարթակներ իրենց պրեմիում հաշիվներն անվճար են դարձրել բոլոր այն մարդկանց համար, որոնք ստիպված փակված են մնացել չորս պատերի մեջ։ Այդ եղանակով փորձում են նրանց կարանտինն ավելի հետաքրքիր ու թեթև դարձնել։ Ձեզ ենք ներկայացնում մի քանի վիդեոհարթակներ, որոնք բացել են իրենց պրեմիում հաշիվները, կարանտինի մեջ գտնվող մարդկանց համար։ Այս հոդվածում ամենայն մանրամասնությամբ կբացատրենք՝ ինչպես գրանցվել ու ինչ պրոմոկոդեր գրել, որպեսզի Ձեզ համար նույնպես հասանելի դառնան այդ պրեմիում հաշիվները։ Սրանք հիմնականում ռուսական պորտալներ են, որտեղ բացի ռուսականից, Դուք կգտնեք Ձեր սիրելի սերիալներն ամբողջ աշխարհից, որակյալ թարգմանությամբ ու ձայնադրությամբ։ Կան նաև սերիալների օրիգինալ տարբերակները, մի խոսքով, սրանք հարթակներ են բոլոր ճաշակների ու նախասիրությունների մարդկանց համար։

Premier-ի անվճար բաժանորդագրություն

Ռուսական ТНТ հեռուստաալիքի սիրահարների համար սա իսկական նվեր է։ Այս ծառայությունը նույն ТНТ Premier ծառայությունն է, որն ուղղակի անունն է փոխել։ Վերջերս հայտարարեցին, որ անվճար հասանելիություն են տրամադրում իրենց կոնտենտի համար։ Այս ծառայության բաժանորդագրությունն իրականում թանկ չէր՝ ամսական 29 ռուբլի, սակայն կարանտինի մեջ գտնվող մարդկանց համար հաճելի ժեստ է։

․ Premier-ի կոնտենտին հասանելիություն ստանալու համար առաջին հերթին պետք է հղումով մուտք գործեք ծառայության պաշտոնական կայք

․ Գրանցվեք Ձեր գործող հեռախոսահամարով

․ Ու վերջ, կարող եք դիտել ТНТ և Premier ծառայությունների ֆիլմերը, սերիալներն ու հաղորդումները։

Կարևոր է ընդգծել, որ այս ծառայությունը մեր ցուցակում միակն որտեղ դուք կարող եք դիտել միայն ТНТ և Premier-ի սեփական արտադրանքը։ Այլ ծառայությունների արտադրանքն այստեղ հասանելի չեն։

Բաժանորդագրություն More.tv հարթակին պրոմոկոդի միջոցով

Այս հարթակը չի զբաղվում սեփական սերիալների արտադրությամբ, այնպես որ այստեղ կարող եք դիտել այն, ինչ կկամենաք։ Անվճար բաժանորդագրությունը մեկ ամիս ժամկետով է, նույնքան էլ մեր երկրում հաստատված արտակարգ իրավիճակը։ More.tv-ում Դուք ունեք ընտրության լայն հնարավորություն, այստեղ Դուք հաստատ չեք ձանձրանա։

  • Անվճար բաժանորդագրության համար անցեք հղումով և կհայտնվեք պաշտոնական կայքում։
  • Գրանցվեք և Ձեր անձնական հաշվում հավաքեք SIDIMDOMA պրոմոկոդը
  • Անհրաժեշտության դեպքում կարող եք Ձեր սմարթֆոնում կամ պլանշետում ներբեռնել նույնանուն հավելվածն ու այն սինխրոնիզացնել հեռուստացույցի հետ՝ մեծ էկրանով դիտելու համար։

Okko

Այս հարթակում որոշել են, որ անվճար բաժանորդագրություն պետք է տրամադրեն բացառապես բոլորին։ Բայց մի նրբություն կա, Դուք պետք է ապացուցեք, որ իսկապես տանն եք։ Կրեատիվ մոտեցումը խրախուսվում է։ Տանը ասելով, նկատի ունենք փակված եք որոշակի ժամանակով նույն տարածքում։ Հիվանդասենյակն էլ այդ պարագայում կհամարվի տուն։ Կարող եք լուսանկարվել մի քանի պարկ հնդկաձավարի կամ Ձեր գնած 108 տուփ զուգարանի թղթի ֆոնին, ու ստանալ անվճար բաժանորդագրություն։

  • Ձեր Telegram-ում ավելացրեք @OkkoBro_bot-ը։ Եթե օգտվում եք VKontankte սոցցանցից, կարող եք գրել նրանց պաշտոնական էջին, անձնական նամակով
  • Տեղադրեք կամ ուղարկեք Ձեր լուսանկարը, որով կապացուցեք, որ Դուք փակված եք չորս պատի մեջ
  • Այդ ժամանակ Դուք կստանաք անհատական պրոմոկոդ
  • Դրանից հետո անցեք հղումով ու գրանցվեք կայքում։ Արդեն Ձեր անհատական հաշվում մուտքագրեք Ձեր անհատական պրոմոկոդն ու ստացեք երկշաբաթյա բաժանորդագրություն։

IVI

Լիովին անվճար այս կայքում գրանցվելն ուղղակի անհնար է։ Սակայն մինչև ապրիլի 15-ը բաժանորդագրության համար ivi-ն ընդամենը 1 ռուբլի է պահանջում։ Հաշվի ենք առնում, որ ռուբլու կուրսն էլ ընկել է, ստացվում է գրեթե անվճար։ Ընդ որում, անկախ նրանից, Դուք բաժանորդագրված եք, թե ոչ, այս հնարավորությունը կընձեռնվի բոլորին։ Հասանելություն կլինի ինչպես դասական, այնպես էլ երեխաների համար նախատեսված՝ ivi Kids կոնտենտին։

TVZavr

Այս հարթակը որոշեց տարբերվել բոլորից։ Այստեղ սեփական արտադրության ոչինչ չկա, սակայն կարող եք գտնել համաշխարհային ամենապոպուլյար ֆրանշիզները։ TVZavr-ը որոշել է անվճար բաժանորդագրություն տրամադրել ամբողջ երեք ամսով, սակայն միայն նրանց, որոնք գտնվում են մեկուսացման մեջ (վարակված են կամ կասկածվում են)։

Кинопоиск HD

Զարմացա՞ծ եք։ Իրականում քչերը գիտեն, որ այս հարթակում արդեն հնարավոր է նաև ֆիլմեր, սերիալներ ու մուլտֆիլմեր դիտել։ Պարզապես պետք է բաժանորդագրվել։ Բայց կորոնավիրուսի համաճարակի պայմաններում Кинопоиск -ն առաջարկում է բոլոր չբաժանորդագրվածներին 45 օրով անվճար բաժանորդագրվել։

  • Գրանցվեք
  • Անցեք հղումով, որպեսզի ակտիվացնեք փորձնական բաժանորդագրությունը
  • Այդ ժամանակ փոքրի պատուհան կբացվի, որտեղ պետք է մուտքագրեք POKAVSEDOMA պրոմոկոդը
  • Չմոռանաք անջատել ավտոմատ երկարաձգելու հնարավորությունը, որպեսզի հետագայում Ձեր կամքից անկախ չբճարեք բաժանորդագրության համար։

Ցուցակն այսքանն էր։ Իհարկե, ցանկալի կլիներ, որպեսզի համաշխարհային սթրիմինգային ծառայությունների գիգանտները (Netflix, Apple TV+ և այլն) նույնպես միանան այս ակցիային։ Սակայն այսքանն էլ բավական է ,կարանտինն արդյունավետ ու հետաքրքիր անցկացնելու համար։