Microsoft ընկերության արտադրանքի գծով տնօրեն Պանոս Պանայն իր ինստագրամյան էջում նոր թիզեր է հրապարակել, որտեղ ցուցադրվում է Windows 10-ի նոր դիզայնը։ Երբ օպերացիոն համակարգի օգտատերերի թիվը հատեց 1 միլիարդը, ընկերությունը որոշեց անակնկալ մատուցել նրանց։
Թիզերում ցուցադրվում է, թե ինչ տեսք է ունեցել Windows 10-ի ինտերֆեյսն ամենակսզբում ու ինչի է այն վերածվել։ Թիզերում արդեն երևում է որոշ նորարարություններ, որոնցից առաջինն աչքի է ընկնում սպիտակ գունավորումը։
Թարմացվել ու ձևափոխվել է «Start» մենյուն, գրում է TJ-ն։ The Verge-ի տվյալներով դիզայներները մտադիր են ավելի պարզեցնել «Start» մենյուն և նրա հետ աշխատանքը դարձնել ավելի հեշտ ու ինտուիտիվ։
Դեռ հայտնի չէ, թե երբ կգործարկվի նոր դիզայնը, սակայն մարտի 30-ին Microsoft-ն անցկացնելու է օնլայն կոնֆերանս, որի ժամանակ էլ, ամենայն հավանականությամբ պաշտոնապես կներկայացնեն նոր դիզայնն ամբողջությամբ։