Amazon-ի պահեստները վարակված են

The Verge-ի տվյալներով, Amazon-ի DTW5 աշխատակիցներից ոմանք վարակվել են կորոնավիրուսով: Մյուս աշխատակիցներն այդ մասին իմացել են սոցցանցերից: Միայն այն բանից հետո, երբ աշխատակիցները հանգստյան օրերից հետո բարձրացել են HR մենեջերի մոտ ու պահանջել, որ իրենց տեղեկատվություն տրամադրեն, այդ ժամանակ հաստատել են, որ իսկապես պահեստում եղել են վարակված աշխատակիցներ:

DTW5-ի աշխատակիցներից Բոբբի Ջոնսոնը պատմում է, որ մինչև այն պահը, երբ կադրերի բաժնից հաստաեցին լուրը, բոլոր շարունակում էին աշխատանքի հաճախել: Անցյալ շաբաթ Բոբբիի որդու մոտ նկատվել է շնչառության վատթարացում: Որդին տառապում է աստմայով: ԴՐանից հետո էլ դստեր մոտ չոր հազ է նկատվել: Բոբբին կասկածել է, որ դարձել է վիրուսակիր, այդ պատճառով իր հաշվին արձակուրդ է վերցրել, որպեսզի մնա տանն ու խնամի երեխաներին ու չդառնա վիրուսի տարածման պատճառ:

Amazon-ը ոչ մի կանխարգելիչ միջոցներ չի ձեռնարկել, որպեսզի կանխի վարակի մուտքն իր պահեստներ ու շարունակում է աշխատակիցներին աշխատանքի կանչել:

HR բաժնից տեղեկացրել էին, որ հինգ աշխատակիցները, որոնց մոտ նախանշաններ են եղել, տեղեկացվել են այդ մասին ու իզոլացվել: Սակայն դա բավարար չէ, քանի որ իրենց աշխատանքի բնույթով աշխատակիցները ստիպված են լինում անընդհատ տեղաշարժվել պահեստի մի ծայրից մյուսը:

Աշխատակիցներն ասում են, որ լսել են, թե ինչպես են իրենց գործընկերները հազում, փռշտում ու աշխատանշաններ ցույց տալիս:

Ու սա այն դեպքում, երբ Amazon-ը ուներ բոլոր տեխնիկական միջոցները, որպեսզի տեղեկացներ իր աշխատակիցներին հնարավոր վտանգների մասին:

Սակայն, երբ ամբողջ Կալիֆորնիա նահանգում կարանտին հայտարարվեց, Amazon-ի աշխատակիցներին տեղեկացրին, որ իրենց աշխատանքը համարվում է առաջնային անհրաժեշտության, այնպես որ, կարանտինն իրենց չի վերաբերում: