Samsung Biologics-ը պայմանագիր է կնքել ամերիկյան Vir Biotechnology ընկերության հետ, որի շրջանակում պետք է պատվաստանյութ արտադրի COVID-19-ի դեմ: Պայմանագրի արժեքը 360 մլն դոլար է: Ակնկալվում է, որ պատվաստանյութի արտադրությունը կսկսվի հոկտեմբերից ոչ շուտ:
Vir Biotechnology-ն ակտիվորեն աշխատում է կորոնաավիրուսի դեմ հնարավոր դեղամիջոցը գտնելու ուղղությամբ: Ընկերությունները դեռևս պետք է անցնեն նաև հավանական պատվաստանյութը փորձարկելու ճանապարհ, որը նրանցից կխլի ևս 3-5 ամիս:
Թերապեւտիկ հակամարմինների արտադրությունը կարող է սկսվել հոկտեմբերից, սակայն դրանց կոմերցիոն խմբաքանակները կարտադրվեն 2021 թվականի սկզբից ոչ շուտ:
«Հաշվի առնելով COVID-19 պանդեմիայի զարգացման հետագիծը, մենք ակնկալում ենք թերապեւտիկ հակամարմինների մեծ պահանջարկ»,-հայտարարել է Vir-ի գլխավոր տնօրեն Ջորջ Սկանգոսը: «Մենք փորձում ենք հնարավորինս արագ ստեղծել նշանակալի արտադրական հզորություններ, որպեսզի սկսենք արտադրել հաջող կլինիկական փորձարկումներ անցած ցանկացած հակամարմիններ:Մենք ուրախ ենք համագործակցել Samsung Biologics ընկերության հետ, որը կիսում է այդ համաճարակի դեմ պայքարի համար բացառիկ արագությամբ աշխատելու մեր ձգտումը»,- ընդգծել է Սկանգոսը ։