Ամերիկացին 70 000 դոլարով գնել է աշխարհի ամենամեծ PlayStation 5-ը, որը կշռում է ավելի քան 200 կգ և ունի 3 մ բարձրություն (լուսանկարներ, տեսանյութ)

Ամերիկացի յութուբերը 70 հազար դոլարով գնել է աշխարհի ամենամեծ PlayStation 5-ը, որը կշռում է ավելի քան 200 կգ և ունի 3 մետր բարձրություն, գրում է Luxury Launches-ը։

Օրերս ZHC անվամբ հանդես եկող յութուբերը տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով իր համար պատրաստված աշխարհի ամենամեծ PlayStation 5-ը, որը նույնիսկ հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։

Տեսանյութում ZHC-ը և նրա թիմը նաև գունազարդում են PlayStation 5-ը, որի բարձրությունը 3 մետր է, իսկ քաշը՝ 227 կիլոգրամ։

ZHC-ի յութուբյան ալիքն ունի 19 մլն բաժանորդ: Տղան իր տեսանյութերում գունազարդում է տարբեր գաջեթներ, ինչից հետո խաղարկում է դրանք:

Image result for Standing 9 feet tall, weighing 500 pounds and costing $70,000 – YouTuber buys the world’s largest PS5 console

Tert.am