Գերմանացի թյուներները ներկայացրել են Ferrari 812 GTS մոդելի կատարելագործված տարբերակը՝ առավել հզոր շարժիչով (լուսանկարներ)

Գերմանական Novitec թյունինգային ընկերությունը կատարելագործումների առաջին փաթեթն է մշակել Ferrari 812 GTS ռոդսթերի համար:

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, կատարելագործումների շրջանակում նախատեսվում է հզորացնել ատմոսֆերային շարժիչը, փոփոխություններ անել մեքենայի սրահում, փոխարինել անվահեծերը, ինչպես նաև թարմացնել աերոդինամիկ համակարգը:

6,5 լիտր աշխատանքային ծավալով  V12 շարժիչը հզորացնել ինժեներներին հաջողվել է արտանետման համակարգը և թափքի որոշ տարրեր փոխարինելով, որի արդյունքում մեքենայի քաշը նվազել է 11 կգ-ով:

Այժմ շարժիչը կարող է մինչև 840 ձիաուժ հզորություն զարգացնել՝ ստանդարտ տարբերակից 40 ձիաուժով ավել: 100 կմ/ժամ արագությունը մեքենան զարգացնելու է 0,2 վայրկյանով ավելի արագ: Իսկ առավելագույն արագությունը կկազմի 345 կմ/ժամ:

Մեքենայի սրահը կարող է պատվել ցանկացած գույնի կաշվով և ալկանտարայով: Սովորաբար, Novitec-ը չի հրապարակում թյունինգային մոդելների գինը՝ այն հայտնելով միայն պոտենցիալ գնորդներին:

Tert.am