Ամերիկյան Consumer Reports պարբերականը ներկայացրել է լավագույն ավտոմեքենաների հերթական վարկանշային աղյուսակը, որը գլխավորել է ճապոնական Mazda ապրանքանիշը:
Ինչպես փոխանցում է Motor.ru-ն, այս անգամ աղյուսակում տեղ են գտել այն մեքենաշինական ընկերությունները, որոնք, ըստ գնորդների, լավագույնն են իրենց արտադրանքի ընդհանուր սպառողական որակների ամբողջությամբ: Ցանկը կազմելիս հաշվի են առնվել մի շարք չափանիշներ, ինչպես օրինակ՝ կառավարելիությունը, հուսալիությունը, սեփականատիրոջ գոհունակությունն ու անվտանգությունը:
Նշվում է, որ առաջին տեղում հայտնված ընկերությունը նախորդ աղյուսակի համեմատ բարձրացել է 3 կետով: Mazda-ին հաջորդում է գերմանական BMW-ն, որը բարձրացել է 6 կետով՝ բարձր ցուցանիշներ գրանցելով կառավարման համակարգում:
Երրորդ տեղը պահպանել է Subaru ճապոնական ապրանքանիշը, որին հաջորդում են գերմանական Porsche-ն և ճապոնական Honda-ն, որն, ի դեպ, բարձրացել է 10 հորիզոնականով:
Առաջատար տասնյակում ընդգրկվել են նաև Kia, Genesis, Lincoln, Land Rover և Alfa Romeo ընկերությունները:
Tert.am