Առավել հզոր սեդան Lexus-ից, էլեկտրական քրոսովեր Hyundai-ից և նորագույն C-Class-ը Mercedes-Benz-ից. շաբաթվա ընթացքում ներկայացված նորագույն մեքենաները (լուսանկարներ)

Անցյալ շաբաթ համաշխարհային մեքենաշինական հսկաները հինգ նորագույն մոդելներ են գաղտնազերծել, որոնք ներակայացնում է Motor.ru-ն:

Lexus ընկերությունը ներկայացրել է IS 500 F Sport Performance «հզորացված» սեդանը, որը չորրորդ սերնդի սովորական մոդելներից տարբերվում է F Sport սպորտային փաթեթով, աէրոդինամիկ համակարգի փոփոխությամբ, 5 լիտր ծավալային, V8 ատմոսֆերային շարժիչով և սրահի հարդարմամբ:

Mercedes-Benz-ը ցուցադրել է նոր սերնդի C-Class մոդելը, ոը կառուցվել է նոր MRA II հարթակի հիման վրա: Մեքենան զգալիորեն ավելի խոշոր է դարձել. սեդանը նախորդ մոդելից երկար է 65 մմ-ով, լայն 10 մմ-ով և 9 մմ-ով ավելի ցածր: Նորույթը դեռևս ներկայանում է միայն 4 մխոցային ուժային համակարգով, որը կունենա 1,5 կամ 2 լիտր աշխատանքային ծավալ:

Hyundai Motor ընկերությունը ներկայացրել է Ioniq 5 առաջին սերիական էլեկտրամեքենան: Քրոսովերն առանց վերալիցքավորման 480 կմ տարածություն կարող է անցնել: Իսկ լիցքավորումը 10-80 տոկոսով 18 րոպե է տևում:

McLaren-ը ևս ներկայացրել է իր նորագույն սուպերքարը, որը նվիրվել է ավտոմրցարշավորդ, եռակի չեմպիոն Նիկի Լաուդայի հիշատակին: Հատուկ մոդելը թողարկվել է 25 օրինակով: Նորույթը ներկայանում է 4 լիտր ծավալային V12 շարժիչով, որը զարգացնում է 712 ձիաուժ հզորություն:

Land Rover Defender նորագույն մոդելը ևս ներկայանում է ուժային համակարգի փոփոխությամբ. այս մոդելն առաջին անգամ զինվել է V-աձև, ութմխոցային շարժիչով, որը 100 կմ/ժամ արագությունը կզարգացնի 5,2 վայրկյանում:

Tert.am