800 ձիաուժ, 100 կմ/ժամ՝ 4,2 վայրկյանում. ՌԴ-ում վաճառքի է հանվել ամենահզոր G-Class-ը (լուսանկարներ)

Ռուսական Auto.ru կայքում հայտարարություն է հրապարակվել հզորագույն «Գելենդվագենի»՝ Mercedes-AMG G 65 մոդելի հիման վրա կառուցված Brabus B 800 մոդելի վաճառքի մասին. մեքենան զինված է 800 ձիաուժ հզորություն զարգացնող շարժիչով:

Ինչպես տեղեկացնում է Motor.ru-ն, ամենագնացը, որը 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է 4,2 վայրկյանում, վաճառողը գնահատում է 11,3 մլն ռուբլի:

Brabus թյունինգային ընկերության ջանքերով՝ V12 շարժիչով համալրված Mercedes-AMG G 65 մոդելի հզորությունը 612-ից հասցվել է 800 ձիաուժի: Հզորացման արդյունքում մեքենան կարող են նաև մինչև 270 կմ/ժամ արագություն զարգացնել՝ ստանդարտ մոդելի 250-ի փոխարեն:

Վաճառքի հանված մեքենան թողարկվել է 2013 թվականին, սակայն այն սկսել են շահագործել 2015 թվականից: Մեքենայի վազքը կազմում է 13500 կմ:

Tert.am