Չինական ավտոարտադրողը ներկայացրել է Rolls-Royce Ghost-ի և Mercedes-Benz S-Class-ի շքեղ մրցակցին (լուսանկարներ, տեսանյութ)

Wheelsboy անվանումով յութուբյան ալիքն օրերս ներկայացրել է չինական Hongqi H9 շքեղ մեքենան, որը կարող է արժանի մրցակից լինել բրիտանական Rolls-Royce Ghost-ի և գերմանական Mercedes-Benz S-Class-ի համար:

Մոդելն այս տարվա սկզբին ներկայացրել է չինական Hongqi բարձր դասի մեքենաներ արտադրող ընկերությունը, որը վերջին տասնամյակներում մեքենաների սիրահարների շրջանում մեծ ճանաչում է ձեռք բերել։

Ինչպես նշվում է տեսանյութում, 309 800-539 800 յուան արժողությամբ մեքենաները գրեթե չեն զիջում կրկնակի թանկ արժեցող Rolls-Royce Ghost-ին և Mercedes-Benz S-Class-ին։

Կախված տարբերակից՝ Hongqi H9-ի սրահում առկա է նաև սառնարան և մերսման աթոռներ։

New Hongqi H9 Goes After Mercedes E-Class With Familiar Cadillac, Rolls  Royce And Maybach Tones | CarscoopsMercedes-Maybach, beware! Hongqi H9 - This is the car that China throws  against the Mercedes

Tert.am