Համացանցում հայտնվել են ամերիկյան Tesla ընկերության առաջին հավանական սմարթֆոնի լուսանկարները: Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, գործարար Իլոն Մասկի ընկերության առաջին գաջեթի լուսանկարները հրապարակել է չինական MyDrivers կայքը:
Սմարթֆոնը դեռևս հայտնի է Model Pi աշխատանքային անվանումով: Ակնկալվում է, որ այն կներկայանա կորպուսով, որի ծածկույթում վերալիցքավորման համար արևային վահանակ է ներկառուցված լինելու:
Կանխատեսումների համաձայն՝ գաջեթը կարող է միանալ բարձր արագությամբ աշխատող Starlink արբանյակային ինտերնետին և օգտագործվել Marscoin թվային արժույթի արդյունահանման համար: