Ասեղնագործ նախշազարդ սրահ, խորհրդանշական գույն և հիբրիդային ուժային համակարգ. թյուներները ներկայացրել են Bentley Bentayga-ի հատուկ պատվերով մոդելը (լուսանկարներ)

Bentley Mulliner թյունինգային ստորաբաժանումը ներկայացրել է Bentayga Hybrid էքսկլյուզիվ մոդելը, որն ստեղծվել է չինացի հաճախորդի պատվերով, որի անունը չի նշվում:

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, ինտերիերի շքեղ ասեղնագործ ձևավորմամբ մոդելը հանրությանը կցուցադրվի ապրիլին կայանալիք Շանհայի ավտոսրահում, որից հետո կուղարկվի պատվիրատուին: Սրահը պատվել է կանաչ բնական կաշվով, որը զարդարված է սպիտակ ասեղնագործ նախշերով: Ասեղնագործության համար ավելի քան 100 մետր թել և 44 ժամյա աշխատանք է ծախսվել:

Մոդելը ներկայանում է մուգ զմրուխտի գույնով: Գույնի ընտրությունը պատահական չէ: Ինչպես հայտնում են ընկերությունից, կանաչը չինական մշակույթում խորհրդանշում է «մաքրությունը, վերածնունդը, հույսը, ներդաշնակությունն ու աճը»:

Շքեղագույն մեքենան զինված է բենզինա-էլեկտրական ուժային համակարգով, որի կազմում ընդգրված է 3 լիտր ծավալային երկտուրբո շարժիչն ու էլեկտրաշարժիչը: Հիբրիդային ուժային համակարգի հզորությունը կազմում է 449 ձիաուժ: 100 կմ/ժամ արագությունը քրոսովերը զարգացնում է 5.2 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 254 կմ/ժամ:

http://tert.am