SpaceX-ը տիեզերք է արձակել 60 Starlink արբանյակ (տեսանյութ)

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում SpaceX ընկերությանը պատկանող Falcon 9 ծանր հրթիռակրի միջոցով ուղեծիր է դուրս բերվել Starlink ինտերնետային 60 արբանյակից բացկացած հերթական խմբաքանակը:

Այս մասին հաղորդվում է ընկերության Twitter-ի էջում:

Նշվում է՝ արձակումն իրականացվել է Կանավերալ հրվանդանի տիեզերագնացության 40-րդ արձակման համալիրի`ց ԱՄՆ Արևելյան ափի ժամանակով ժամը 12:34-ին (Երևանի ժամանակով 20:34-ին):

2019 թվականի մայիսից սա Starlink նախագծի շրջանակում արբանյակների 24-րդ արձակումն է: Ընդհանուր առմամբ, SpaceX-ն արդեն տիեզերք է ուղարկել 1383 արբանյակ:

http://tert.am