Հայտնի են Windows 8-ում ներառված ծրագրերը

Հայտնի են բոլոր այն ծրագրերը, որոնք ներառված են լինելու Windows 8 օպերացիոն համակարգի վերջնական տարբերակում: Նոր ՕՀ-ն առաջարկում է հետևյալ ստանդարտ ծրագրերը՝ Photos, Mail, Messaging, People, Calendar, Xbox music, Xbox video և Xbox Smart Glass, ինչպես նաև ծրագրերի խանութ Windows Store-ը:

Լուսանկարներում կարող եք տեսնել նշված ծրագրերի ինտերֆեյսները:

Հիշենք, որ Windows 8 ՕՀ-ի վերջնական տարբերակը հասանելի կլինի 2012թ. հոկտեմբերի 26-ին: Windows 8-ը համատեղելի է թե՛ սովորական համակարգիչների և թե՛ պլանշետների հետ: