Yandex-ը գործարկել է Android ծրագրերի օնլայն-խանութ

Yandex ընկերությունը ներկայացրել է  Android բջջային ծրագրերի սեփական օնլայն-խանութը՝ Yandex.Store-ը: Այս մասին ընկերությունը հայտնում է մամլո հաղորդագրությամբ:

Yandex.Store-ը բաղկացած է երկու բաժնից՝ նախագծողների և օգտագործողների համար: Այս ծառայությունն աշխատելու է ամբողջ աշխարհում: Այս պահին օնլայն-խանութում կա 40 000 ծրագիր, որոնց տարածման լիցենզիան Yandex-ը ձեռք է բերել Opera ընկերությունից:

Ընկերությունը պատրաստվում է բանակցել Android սմարթֆոն և պլանշետ արտադրողների հետ, որպեսզի Yandex.Store-ը նախապես տեղադրված լինի սարքերում: Հիշենք, որ Android ծրագրերի ամենամեծ օնլայն-խանութը Google-ի Play խանութն է:

Yandex-ն ինքը առաջարկում է ավելի քան 20 ծրագրեր Android սարքերի համար՝ սկսած Yandex Քարտեզներից մինչև Yandex էլ.փոստ: