Fujitsu Floral Kiss ուլտրաբուք՝ միայն կանանց համար

Ճապոնական Fujitsu ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է Floral Kiss անունը կրող ուլտրաբուքը՝ նախատեսված գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար:

Սարքն ունի 13.3 դյույմ անկյունագծով էկրան՝ 1366 x 768 պիքսել կետայնությամբ, երկմիջուկ Intel Core i5-3317U պրոցեսոր՝ 1.7ԳՀց հաճախականությամբ, ինտեգրված Intel գրաֆիկական չիպ, 4Գբ օպերատիվ հիշողություն, 500 Գբ ներկառուցված հիշողություն:
Floral Kiss-ն ունի նաև Wi-Fi և WiMAX, երկու USB 3.0 մուտք, վեբ-տեսախցիկ: Այն աշխատում է Windows 8 օպերացիոն համակարգով: Ուլտրաբուքը վաճառքի դուրս կգա նոյեմբերի 2-ին՝ 1900 դոլար արժողությամբ:

Աղբյուրը՝ մամուլի հաղորդագրություն