iPad 5-ը կթողարկվի 2013թ. մարտին

Apple ընկերությունը կթողարկի իր նոր iPad պլանշետը 2013թ. մարտին, հաղորդում է ճապոնական Mac Otakara կայքը՝ հղելով իր անանուն աղբյուրներին:

iPad 5-ն ունենալու է 9.7 դյույմ անկյունագծով էկրան, լինելու է իր նախորդ սերունդներից ավելի բարակ և թեթև: Սպասվում է, որ այն արտաքին տեսքով հիշեցնելու է iPad mini-ին: Առաժմ, նոր պլանշետի մասին նորություններն այսքանն են:

Հիշենք, որ iPad 4-ն աշխատում է A6X պրոցեսորով և նոր Lightning միակցիչով, որոնք ներկայացվել են 2012թ. հոկտեմբերին: