Microsoft ընկերության 20 խոշոր ներդրողներից երեքը ցանկանում են հասնել այն բանին, որ ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը պաշտոնաթող լինի: Microsoft-ի ներկայացուցիչները, սակայն, հրաժարվել են մեկնաբանել շրջանառվող լուրերը: Հաղորդում է Reuters գործակալությունը:
Նշենք, որ Գեյթսին է պատկանում 277 միլիարդ արժողությամբ ընկերության 4.5%-ը, ինչը բավական մեծ մասնաբաժին է: Դժգոհ ներդրողների կարծիքով՝ Գեյթսը խոչընդոտում է նոր ռազմավարությունների կիրառմանը և սահմանափակում ընկերության գործադիր տնօրենի գործունեությունը:
Հիշեցնենք, որ Microsoft-ի ներկայիս ղեկավար Սթիվ Բալմերը վերջերս հայտարարել է, որ շուտով կլքի ընկերությունը, և հատուկ ստեղծված հանձնաժողովը, որի կազմում է նաև Գեյթսը, այժմ փնտրում է Microsoft-ի նոր ղեկավարի:
Աղբյուրը՝ Reuters.com