Ընթերցանության համար նախատեսված նոր սարքավորում է թողարկվել

Թվային սարքավորումներ արտադրող Barnes & Noble ընկերությունը նոր պլանշետ է թողարկել: Ձևափոխված Nook GlowLight-ը E-Ink համակարգի վրա հիմնված թեթև սարքավորում է` ստեղծված էլեկտրոնային գրքեր կարդալու համար: Ամերիկյան ընկերությունը ներկայացրեց իր նոր արտադրանքը սկզբունքային մրցակից Amazon-ի նորագույն Kindle-ի թողարկոմից մեկ շաբաթ անց:

BNG Low Light

Nook GlowLight-ը 6 դյույմանոց էկրան ունի և 62 տոկոսով ավել պիքսելներ, քան նախորդ մոդելը: Նոր տարբերակում բարելավվել է տեքստի հստակությունը և կոնտրաստը: Պլանշետի հիմնական առավելությունն իր մրցակից Kindle-ի նկատմամբ քաշն է: GlowLight-ը կշռում է ընդհամենը 175 գրամ: Երկու թվային գրքերն էլ արժեն 119 դոլար, բայց Barnes & Noble-ի սարքավորման ներքին հիշողությունը 4 Գբ է, իսկ Amazon-ինը` 2 Գբ:

Աղբյուր` Mashable