Օքսֆորդի բառարանի հեղինակները ընտրել են 2013 տարվա բառը

selfieՀանրաճանաչ «Օքսֆորդի անգլերեն լեզվի» բառարանի հեղինակները ընտրել են 2013 տարվա բառը, այն է՝ «selfie»: Այս բառը թարգմանաբար նշանակում է լուսանկար-դիմանկար կամ ինքնալուսանկարում, այսինքն լուսանկար, որը կատարվել է սմարթֆոնի կամ վեբ-տեսախցիկի միջոցով, հայտնում է Reuters գործակալությունը:

Բառարանի խմբագիրներն այս բառի ընտրությունը հիմնավորում են այն փաստով, որ «selfie»-ը վերջին շրջանում շատ է օգտագործվում սոցցանցերում: Նրանց խոսքով, 2012թ. համեմատ այս բառի օգտագործումը աճել է 17%-ով:

2013 տարվա բառին հավակնել են նաև «unlike», «bitcoin» և «twerk» բառերը:

Աղբյուրը՝ Reuters.com