2018-ին կմեկնարկի մարդկանց՝ Մարս մոլորակ տեղափոխումը

MArs

Հոլանդական ընկերություն Mars One-ը, որը նպատակ ունի բնակելի դարձնել Մարս մոլորակը, հայտնել է Lockheed Martin Space Systems ամերիկյան ընկերության հետ համագործակցության մասին: Վերջինս զբաղվում է մարդկանց Կարմիր մոլորակ տեղափոխող տիեզերական սարքի կոնցեպտի նախագծմամբ:

Այս սարքի կոնցեպտն իրականացնելու համար Mars One-ը պետք է վճարի նախագծողին 250 000 դոլար: Առաջին Մարս առաքելությունից հետո պարզ կդառնա, թե որքանով է անվտանգ այդ տեխնոլոգիայով մարդկանց տեղափոխումը Մարս: Mars One-ը  2018-ին պլանավորում է անօդաչու առաքելություն դեպի Կարմիր մոլորակ, իսկ 2025-ին արդեն մարդկանց հետ միասին:

Mars One-ը համագործակցություն է սկսել նաև բրիտանական Surrey Satellite Technology ընկերության հետ, որը զբաղվում է տիեզերական արբանյակի նախագծմամբ, որը պետք է ապահովի Երկիր-Մարս մոլորակների միջև հաղորդակցությունը:

Քրաուդֆանդինգի միջոցով Mars One սթարտափը հույս ունի հավաքել մինչև 400 000 դոլար իր Մարս առաքելությունների համար: Ընկերությունն արդեն հավաքել է 200 000-ը:

Mars One-ի կայքում ավելի քան 200 000 կամավոր է գրանցվել Մարս առաքելությանը մասնակցելու համար:

Աղբյուրը՝ hi-news.ru