Marvel-ի Առաջին վրիժառուն կունենա 3-րդ մաս

Marvel ստուդիայի առաջին վրիժառուի 2-րդ մասը՝ «Կապիտան ամերիկա:Ձմռան զինվոր»-ը համաշխարհային կինոէկրաններ դուրս կգա գարնանը: Ինչպես գրում է Variety կայքը, Marvel-ն արդեն նախատեսում է նկարահանել սուպերհերոսի 3-րդ մասը:

Variety-ի աղբյուրների խոսքով, Marvel-ն առաջարկել է ռեժիսոր եղբայրներ Էնտոնի և Ջո Ռուսոներին շարունակել համագործակցությունը:

captain-america-the-winter-soldier

Առայժմ պաշտոնական հայտարարություն այս մասին Marvel-ը չի տարածում: Ըստ լուրերի, դերասան Քրիս Էվանսը կշարունակի մարմնավորել Կապիտան Ամերիկայի դերը:

Հիշենք, որ «Կապիտան ամերիկա:Ձմռան զինվոր»-ի պրեմիերան կկայանա 2014թ. ապրիլի 4-ին:

Աղբյուրը՝ Variety.com