Օլիմպիադան հայրենասիրություն է, հաղթանակի ձգտում և հպարտություն հայրենակիցների համար: Սա համաշխարհայի մասշտաբի իրադարձություն է, որը միավորում է միլիոնավոր մարդկանց, ստիպում նրանց անհանգստանալ անհաջողությունների համար և լաց լինել ուրախությունից:
Համաշխարհային բրենդները չեն կարող բաց թողնել գովազդային արշավ սկսելու այս մեծ հնարավորությունը: Մի շարք բրենդների գովազդները նվիրված են տղամարդկությանը և հաղթանակի ձգտմանը:
Ամենահուզիչ տեսագովազդը՝ նվիրված Օլիմպիական խաղերին թողարկել է Procter & Gamble ընկերությունը: Այն YouTube տեսապորտալում դիտել են ավելի քան 14մլն. անգամ:
BBC հեռուստաընկերությունն իր հերթին ոգևորիչ վիդեոգովազդ է նկարահանել, որը դիտելուց հետո ցանկություն է առաջանում ստեղծելու և հաղթելու:
AT&T ընկերությունը մեկնարկել է #ItsOurTime գովազդային արշավը, որպեսզի միավորի ազգային ոգին և աջակցի ամերիկացի մարզիկներին:
Գովազդային արշավի շրջանակում Օլիմպիական խաղերի գլխավոր հովանավոր Samsung-ը գործարկել է «Design Your Moment» նախագիծը, որը մարզիկների և ստեղծագործ մարդկանց համատեղ աշխատանք է: Օրինակ ավստրալացի սնոուբորդիստ Ալեքս Պալինը Sampology երաժշտի հետ միասին աշխատել է ‘Show Me’ երգի շուրջ, որը պետք է ոգևորի մարզիկներին:
Nike-ը նույնպես մեկնարկել է #PlayRussian տպավորիչ գովազդային արշավ:
Coca-cola ընկերությունը հանդես է եկել որպես Օլիմպիական կրակի հովանավոր, որի շնորհիվ Ռուսաստանի յուրաքանչյուր քաղաքում կարելի է հանդիպել բրենդային բեռնատարներ, վերարկուներ և այլ ատրիբուտներ:
Իր հերթին ռուսական օպերատոր Մեգաֆոնը ներկայացրել է «Գրիր, տես, ստեղծի քո Օլիմպիադան» գովազդը: