YouTube Resize՝ փոխեք վիդեոպատուհանի չափսը Ձեր ցանկությամբ (վիդեո)

YouTube-ում վիդեոներ դիտելիս հաճախ է լինում, որ ցանկանում եք այն մեծացնել կամ փոքրացնել Ձեր իսկ ուզած չափսով, սակայն ստիպված եք ընտրել կայքի երկու տարբերակները՝ ամբողջական էկրան կամ լայն փլեյեր:

Ձեզ ենք ներկայացնում YouTube Resize փլագինը՝ նախատեսված Chrome դիտարկչի համար: Այն հնարավորություն է տալիս մեծացնել կամ փոքրացնել YouTube-ի ցանկացած վիդեոյի փլեյերի պատուհանը «որքան սիրտը կցանկանա»:

YouTube Resize փլագինը ներբեռնելու համար անհրաժեշտ է այցելել Chrome Web Store, որոնել փլագինը և տեղադրել դիտարկիչ: