Մեկնարկել է iPhone 6-ի A8 պրոցեսորների արտադրությունը

apple_a8_teaserTaiwan Semiconductor Manufacturing Co. (TSMC) ընկերությունը սկսել է Apple-ի iPhone սմարթֆոնների ապագա պրոցեսորի՝ A8-ի արտադրությունը: Այս մասին գրում է Commercial Times հրատարակությունը՝ հղելով իր գաղտնի աղբյուրներին:

Նշենք, որ Apple-ի ապագ iPhone 6 սմարթֆոնը կստանա 64բիթ միաբյուր A8 պրոցեսոր: Թայվանական TSMC-ն բացի պրոցեսորի արտադրությունից զբաղվելու է նաև  iPhone-ի հաջորդ սերնդի մի քանի այլ միկրոսխեմաների արտադրությամբ:

Commercial Times-ի աղբյուրի խոսքով, iPhone 6-ն ունի 4.7դյույմ էկրան և ներկայացվելու է 2014թ. 3-րդ եռամսյակում:

Հիշեցնենք, որ մինչ օրս Apple-ի համար A-շարքի պրոցեսորներ արտադրում էր Samsung ընկերությունը: Սակայն մրցակցային և դատական վեճերի արդյունքում ամերիկյան ընկերությունը որոշել է հրաժարվել հարավկորեական Samsung-ի ծառայություններից:

Աղբյուրը՝ geeky-gadgets.com