Marvel-ը տարեկան կթողարկի 3-4 ֆիլմ

marvel-logo

Սուպերհերոսների աշխարհում Marvel ստուդիան շարունակում է մնալ առաջատարը: Ընկերության նախագահ Կեվին Ֆայգին հայտնել է, որ Marvel-ը մտադիր է տարեկան թողարկել 3-4 ֆիլմ՝ Marvel հրատարակության կոմիքսների հիման վրա:

«Marvel-ը լի է նոր գաղափարներով, մենք անգամ Netflix սերիալի նկարահանման մտքեր ունենք: Եթե մեր նոր ֆիլմերն իրենց լավ դրսևորեն, ապա ստիպված ենք լինելու յուրաքանչյուրից երեք մաս թողարկե տարեկան»,- նշել է Կեվին Ֆայգը:

Հիշենք, որ միայն 2014-ին սպասվում է Marvel-ի՝ «Կապիտան Ամերիկա: Առաջին վրիժառուն» ֆիլմի 2-րդ մասի պրեմիերան և «Գալակտիկայի պահապանները» նոր ֆիլմի պրեմիերան: Իսկ 2015-ին «Սարդ-Մարդու» նոր մասը, «Առաջին վրիժառու»-ի 3-րդ մասը: Իսկ 2017-ի համար արդեն իսկ սկսվելէ «Մրջյուն-մարդը» նոր ֆիլմի, «Վրիժառուների» 2-րդ մասի թողարկումը:

Աղբյուրը՝ badassdigest.com