Ստոկհոլմի Մերձավոր Արևելքի և միջերկրածովյան թանագարանի այցելուներին այսուհետ թույլատրվում է մուտք գործել եգիպտական դամբարանների ներս, հաղորդում է BBC News.-ը: Դա հնարավոր է մեծ սենսորային էկրանի շնորհիվ, որում ցուցադրվում են մումիաների եռաչափ մոդելները:
Սա հատուկ ցուցադրություն է, որի համար Շվեդիայի ինտերակտիվ ինստիտուտի գիտնականները սկանավորել են և կազմել են 8 հին եգիպտական սարկաֆագների և դրանց պարունակության ճշգրիտ մոդելները:
Ինտերակտիվ սեղանի շնորհիվ, թանգարանի այցելուները կարող են դիտել յուրաքանչյուր սարկաֆագը՝ հպվելով էկրանին և շերտ առ շերտ ուսումնասիրել այն՝ մինչև մարմնի մնացորդները: