Microsoft-ը գալիք շաբաթ կներկայացնի Surface Mini-ն

Microsoft-ի կողմից մինի պլանշետի նախագծման մասին լուրերը վաղուց են քննարկվում համացանցում, սակայն համաձայն նոր տեղեկությունները, ընկերությունն արդեն ավարտել է մինի պլանշետի շուրջ աշխատանքները և պատրաստ է ցուցադրել Surface Mini-ն գալիք շաբաթվա ընթացքում BUILD 2014 կոնֆերանսի շրջանակում Սան Ֆրանցիսկոյում:

surface mini

Եթե իսկապես այս լուրը ճշմարտություն է, ապա կարելի է ասել, որ Microsoft-ին հաջողվեց գաղտնի պահել իր սարքի մասին մանրամասները: Ենթադրվում է միայն, որ այն կունենա 8 կամ 7 դյույմ անկյունագիծ էկրան:

Սպասվում է, որ սարքը կարժենա 250 դոլար, չնայած Microsoft-ը կարող է ավելի բարձր արժեք նշանակել:

Աղբյուրը՝ news.softpedia.com