Microsoft-ը թողարկել է Windows Phone 8.1 թարմացումը, որն արդեն կարելի է ներբեռնել: Այն ունի բազմաթիվ նոր հնարավորություններ, այդ թվում՝ Cortana ձայնային օգնական և ծանուցումների կենտրոն:
Այժմ ՕՀ-ը հասանելի է նախագծողների համար, սակայն սովորակ օգտագործողները ևս կարող են ներբեռնել այն՝ այցելելով Windows Phone App Studio կայքը և գրանցվելով Microsoft-ի հաշվով: Դրանից հետո հնարավոր կլինի թարմացնել սմարթֆոնի ՕՀ-ն:
ՕՀ-ի նորամուծությունները հասանելի կլինեն բոլոր օգտագործողներին, սակայն Cortana ձայնային օգնականն առայժմ կաշխատի միայն ԱՄՆ-ի օգտագործողների համար:
Աղբյուրը՝ appstudio.windowsphone.com