Samsung-ը հաստատել է, որ շուտով կթողարկվեն SM-T705 և SM-T700 պլանշետները

Samsung-Logo (1)Samsung-ի պաշտոնական կայքում տեղադրվել SM-T705 և SM-T700 պլանշետների մասին տվյալներ՝ այդպիսով հաստատելով այս մոդելների մասին շրջանառվող լուրերը: Նշենք, որ սպասվում է, որ այս պլանշետները կունենան AMOLED էկրաններ, սակայն այս տեղեկությունն առայժմ պաշտոնապես չի հաստատվել:

Ըստ կայքի՝ SM-T705 և SM-T700 մոդելներն աշխատում են Android 4.4 KitKat ՕՀ-ով, իսկ էկրանների թույլատրությունը 1600 x 2560 է:

Նախատեսվում է, որ Samsung SM-T700-ը կունենա 8,4” սենսորային Amoled էկրան (1600 x 2560 կետայնություն), ութամիջուկ Exynos 5 պրոցեսոր՝ 1,9 ԳՀց հզորությամբ և վեցամիջուկ ARM Mali-T628 MP6 գրաֆիկական ենթահամակարգ: Բացի այդ սպասվում է, որ մոդելը կունենա 2 և 7 Մպ տեսախցիկներ, 2 Գբ օպերատիվ հիշողություն և 16 Գբ ներքին հիշողություն:

Ըստ երևույթին SM-T705-ը  SM-T700 սմարթֆոնի LTE-տարբերակն է:

Աղբյուրը՝ samsung.com