Լոնդոնում կբացվի «Շերլոք» սերիալի թանգարան

sherlock_600x400

Դերասան Բենեդիկտ Կամբերբատչի երկար սև վերարկուն և «Շերլոք» սերիալից մի շարք այլ իրեր կդառնան Լոնդոնի թանգարանի էքսպոնատներ:

«Շերլոք Հոլմս. մարդ, ով երբեք չի ապրել և երբեք չի մահանա» խորագիրը կրող ցուցահանդեսը կբացվի այս աշնանը և ամբողջությամբ նվիրված կլինի Արթուր Կոնան Դոյլի գրքի հերոսին: Բացի ֆիլմում օգտագործված ատրիբուտներից թանգարանում կցուցադրվեն Կոնո Դոյլի «Դատարկ տուն» պատմության ձեռագիրը, որտեղ Շերլոքը «հարություն է» առնում: Կցուցադրվի նաև «Մորգ փողոցի սպանությունը» գործի ձեռագրի առաջին  էջը, որի հերոսը համարվում է Հոլմսի գրականական առաջին նմուշը:

«Դուք թանգարանում կտեսնեք ոչ միայն սերիալի բժշկական գործիքները կամ Հոլմսի ծխամորճը, այլև օրինակ դնովի քիթը: Մենք կստեղծենք միջավայր, ուր այցելուները կզգան, թե ինչպիսին էր Լոնդոնը Հոլմսի ժամանակաշրջանում»,- պատմել է ցուցահանդեսի համակարգող Ալեքս Վերները:

Ցուցադրությունը կբացվի 2015թ. հոկտեմբերի 17-ին և կտևի մինչև ապրիլի 12-ը: