Robo-fly թռչող ռոբոտն արդեն «աչքեր» ունի (վիդեո)

Հարվարդի համալսարանի մասնագետները ստեղծել են աշխարհում ամենափոքր թռչող ռոբոտը, որի նախատիպը ներկայացվել էր դեռ անցած տարվա ընթացքում: Robo-fly կոչվող ռոբոտը համալրվել է լուսազգայուն սենսորներով:

tiny-robo-fly-micro-energy-660

Սարքի քաշն այժմ ընդամենը 100 մգ է: Ռոբոտ-ճանճի թևերը շարժվում են էլեկտրոնային «մկանների» միջոցով, որոնք պատրաստված են հոսանքի ազդեցությամբ ձևը փոխող նյութից:

Նման փոքր քաշի պայմաններում մարտկոց հնարավոր չէր լինի տեղադրել, այդ պատճառով ռոբոտի սնուցումը կատարվում է լարի միջոցով, ինչն էլ սահմանափակում է թռիչքի տարածությունը:

Հարվարդի գիտնականները համալրել են ռոբոտին երեք թափանցիկ լինզաներով, որոնք ծառայում են որպես աչքեր և օգնում սարքին կողմնորոշվել տարածքում և չբախվել արգելքների:

Աղբյուրը՝ dailymail.co.uk