Վերջին 5 տարիներին խաղային ինդուստրիայում կանանց թիվը կրկնապատկվել է

gamesՆերկայումս խաղային ինդուստրիայում աշխատող կանանց տոկոսը կազմում է 22%: Այս մասին հայտարարել է Խաղային նախագծողների միջազգային ասոցիացիան (IGDA), որն անցկացրել է ոլորտի հետազոտություն: 2009թ. դրությամբ կանանց տոկոսը շատ ավելի ցածր էր՝ 11,5 %:

Ինչ վերաբերում է խաղային նախագծողների աշխատավարձին, ապա նրանց կեսը տարեկան ստանում է $50 հազարից պակաս, 33 %-ը՝ $50-$100 հազար, 19 %-ը՝ $100 հազար և ավելին:

Խաղերի արտադրությամբ զբաղվող ընկերության միջին վիճակագրական աշխատակիցը այս ոլորտում աշխատում է մոտ 9 տարի, մասնակցել է 16 նախագծերի ստեղծման մեջ և վերջին հինգ տարիների ընթացքում 4 անգամ փոխել է աշխատանքը:

Հետաքրքիր է, որ հարցմանը մասնակցած աշխատակիցների 41%-ը նշում է, որ անում է այս աշխատանքը, քանի որ ուզում է գումար վաստակել սիրելի զբաղմունքով:

Աղբյուրը՝ www.igda.org