Nokia Networks ընկերությունը հայտարարել է Panasonic System Networks-ի հետ գործարքի մասին: Ֆիննական ընկերությունը գնել է Panasonic-ի հեռահաղորդակցային բիզնեսը:
Մասնավորապես խոսքը գնում է, Panasonic-ի բջջային կապ բազային կայանների (LTE/3G) արտադրության մի մասի և համապատասխան սարքավորումների ձեռքբերման մասին:
Գործարքը կկայանա 2014թ. սեպտեմբերի վերջում և կավարտվի մինչև 2015թ. հունվարի 1-ը, որպեսզի հասցնեն ստանալ բոլոր կարգավորող մարմինների թույլատրությունները:
Panasonic-ի հեռահաղորդակցությունների մասնաճյուղի բոլոր աշխատակիցները կաշխատեն Nokia Networks-ում: Գործարքի ֆինանսական պայմանների մասին որևէ տեղեկություն չկա:
Այս գործարքով Nokia Networks-ը նպատակ ունի ուժեղացնել և ամրապնդել իր դիրքերը Ճապոնականա հեռահաղորդակցության շուկայում:
Աղբյուրը՝ company.nokia.com