Հոլիվուդյան մի շարք ֆիլմերի նկարահանումների ժամանակ մեծ քանակությամբ կեղծ դոլարներ են անհրաժեշտ լինում: Սովորաբար դրանք փոխանցում են մեծ ճամպրուկներով, տեղափոխում միկրոավտոբուսներով և տեղավորում բանկերի պահուստներում և այլն:
ԱՄՆ գաղտնի ծառայությունները, որոնց գործն է պայքարել կեղծ թղթադրամ տպողների դեմ, ամերիկյան կինոարտադրողների համար նոր խոչընդոտ են դարձել:
Հոլիվուդյան ֆիլմերի համար կեղծ դոլարներ արտադրող երկու մասնավոր ընկերություն կա: Դրանցից մեկը Independent Studio Services-ն է (ISS): Վերջինս բողոքում է ԱՄՆ գաղտնի ծառայությունների աշխատակիցների ոչ խելքին մոտ պահվածքով: Օրինակ 2001թ-ին «Պիկ ժամը 2» ֆիլմի համար վերջիններս պատրաստել էին թղթադրամներ “In Dog We Trust” գրությամբ՝ իրական “In God We Trust”-ի փոխարեն: Դա նրանց չփրկեց գաղտնի գործակալների հետապնդումից: Վերջիններիս խոսքով, թղթադրամները միևնույն է, նման են իրական դոլարների:
Ըստ ԱՄՆ օրենքի, թղթադրամի կրկնօրինակը պետք է լինի իրականից 75% կամ 150% ավելի մեծ կամ ավելի փոքր չափսի, տպված մեկ կողմով և միագույն:
«Պիկ Ժամ 2» ֆիլմի համար պատրաստվել էր 100 մլն. դոլարի թղթադրամ: Սակայն միևնույն է ԱՄՆ գաղտնի ծառայությունների գործակալները ներխուժել էին ISS գրասենյակ և առգրավել ողջ տպագրական սարքերը և պատրաստի տպված թղթադրամները:
Նման բախտի է արժանացել նաև մեկ այլ ընկերություն Earl Hays Press-ը: Ստիպված այս երկու ստուդիաները ստիպված էին ամբողջապես վերանայել իրենց աշխատանքը: Այսօր օրենքին համապատասխան, ճամպրուկներում դրվում են բացարձակապես դատարկ սպիտակ շարված թղթեր, իսկ վրայի շերտի վրա իրական փողեր: