Mercedes-Benz-ը ներկայացրել է մեքենայի կոնցեպտ, որն աշխատում է արևային մարտկոցներով (տեսանյութ, նկարներ)

Mercedes-Benz-ը ներկայացրել է մեքենայի կոնցեպտ, որն աշխատում է արևային մարտկոցներով (տեսանյութ, նկարներ)

VmbDURLRmS9UU165xy0QUg-articleMercedes-Benz ընկերությունը Լոս Անջելեսում կայացած ավտոշոուի ժամանակ ներկայացրել է G-Code կոնցեպտը, որն իրենից ներկայացնում է հիբրիդ՝ աշխատում է էլեկտրաշարժիչով և ջրածնով։

Ավտոմեքենայի առանձնահատկությունը «խելացի» ներկն է, որը ծառայում է որպես արևային մարտկոց, բացի այդ՝ մեքենան կարողանում է կուտակել քամու էլեկտրաստատիկ էներգիան։ Ամբողջ այս էներգիան ուղղվում է էլեկտրաշարժիչ, որը պատասխանատու է ետևի անիվների աշխատանքի համար։

G-Code-ի օդափոխման համակարգում ներդրված է թթվածնի գեներատոր։ Մոդելն, ամենայն հավանականությամբ, վաճառքի դուրս չի գա և կմնա որպես ցուցադրական օրինակ։ Իսկ դրանում մշակված տեխնոլոգիաները կօգտագործվեն այլ մեքենաների մոդելներում։


Աղբյուրը՝ http://www.lookatme.ru/

Բաժիններ: Tech, Ավտո-Մոտո, Ժամանց