Chrome-ը կսովորի ինքնուրույն միացնել պրիվատ ռեժիմ

Chrome-ը կսովորի ինքնուրույն միացնել պրիվատ ռեժիմ

chrome-011Chrome դիտարկչում կավելացվի նոր ֆունկցիա, որը կոնկրետ կայքեր դիտելու դեպքում ավտոմատ կերպով կմիացնի պրիվատ ռեժիմը։ Նման դեպքում դիտված կայքերի պատմությունը, բեռնումները, cookie-ֆայլերը կջնջվեն ծրագրից։

Այս ֆունկցիան նկարագրված է Google-ի՝ ԱՄՆ-ի արտոնագրերի ու ապրանքանիշերի հանձնաժողով (USPTO) ներկայացրած դիմումի մեջ։ Հունվարի 13-ին ընկերության դիմումը հաստատվել է։ Մեծ հավանականություն կա, որ Chrome-ի հետագա թարմացումներում կհայտնվի նոր ֆունկցիան, որը նպատակ ունի կատարելագործել դիտարկչի անվտանգությունը։

Դիտարկիչը կկարողանա տարբերել այն կայքերը, որտեղ կա «զգայուն» ինֆորմացիա։ Օրինակ՝ այն կայքերը, որտեղ պահանջվում է մուտքագրել բանկային քարտի մուտքի տվյալները։ Օգտագործողը կկարողանա նաև նախապես կարգավորել՝ թե որ կայքերը բացվեն ինկոգնիտո ռեժիմում։

Նշենք, որ Firefox դիտարկչում վերջերս ավելացվել է Forget կոճակը, որը թույլ է տալիս մաքրել դիտարկչի՝ վերջին հինգ րոպեի, երկու ժամի կամ ամբողջ օրվա ընթացքում պահպանված հիշողությունը։

Աղբյուրը՝ The Next Web