Երեխաներին կլանում է բջջային խելագարությունը

Երեխաներին կլանում է բջջային խելագարությունը

Հիշո՞ւմ եք Ձեր մանկությունը, բակում անվերջ խաղերը, չարաճճիություններն ու արկածները։ Ժամանակներն այնքան են փոխել, դրա հետ միասին ներկայիս երեխաները․ նրանք գերադասում են բակ դուրս չգալ, չփշվել այլ երեխաների հետ, այլ մնալ տանը՝ զբաղվելով սմարթֆոնով, պլանշետով կամ համակարգչային խաղերով։

1_Children_with_phones.@750

Զարգացող տեխնոլոգիաներից չես փախչի, սակայն արդյո՞ք նորմալ է, որ մեկ տարեկան երեխաներն այսօր կարողանում են Google Play-ից հավելված բեռնել, բացել YouTube-ի տեսահոլովակներն ու դիտել Instagram-ի ժապավենը։

kid.@750

Time ամսագիրը հարցում է անցկացրել ու պարզել, որ մեկ տարեկանը չլրացած երեխաների 36%-ն արդեն օգտագործել են սմարթֆոն ու թերթել են մենյուն, 24%-ը զանգել են ինչ-որ մեկին, 52%-ը սմարթֆոնով տեսանյութեր են դիտել և 12%-ը խաղեր խաղացել։

Աղբյուրը՝ Time

Բաժիններ: Սոցիալական