Facebook Messenger-ում ավելացվել է տեսազանգերի ֆունկցիա

Facebook Messenger-ում ավելացվել է տեսազանգերի ֆունկցիա

Facebook սոցցանցի մեսենջերում ավելացվել է տեսզանգերի ֆունկցիա։ Այս մասին հաղորդում է սոցցանցի մամուլի ծառայությունը։ Նոր ֆունկցիան թույլ է տալիս տեսազանգեր կատարել բջջային ինտերնետով կամ Wi-Fi-ով։ Խմբային զանգեր առայժմ հասանելի չեն, սակայն հավելվածի ղեկավար Սթեն Չուդնովսկին (Stan Chudnovsky) նշել է, որ թիմն աշխատում է այդ ուղղությամբ։

Հավելվածի տեազանգերի որակը կախված է կապի որակից, ընդ որում՝ օգտագործողը կարող է լավացնել կապի որակը՝ անջատելով իր վիդեոն և տեսնելով միայն զրուցակցի պատկերը։ Տեսազանգերն աշխատում են միայն Messenger հավելվածն օգտագործողների համար, և առայժմ հնարավոր չէ սմարթֆոնից զանգեր կատարել Facebook-ի կայքից օգտվողներին։

Առայժմ տեսազանգերի ֆունկցիան հասանելի է միայն սահմանափակ թվով երկրներում։ Մի քանի ամսվա ընթացքում նորամուծությունից կկարողանան օգտվել բոլոր երկրների օգտագործողները։

Աղբյուրը՝ techcrunch