Այժմ զրույցները թարգմանող Skype Translator-ը կարող են փորձարկել բոլորը

Վեց ամսյա փակ թեստավորումից հետո Microsoft-ը թույլ է տվել բոլոր օգտագործողներին տեղադրել Skype Translator հավելվածը, որը թույլ է տալիս թարգմանել հեռախոսազանգերն ու հաղորդագրություններն իրական ժամանակում։

Սկզբնական շրջանում Skype Translator-ը հասանելի էր 50 հազար օգտագործողների, իսկ հավելվածը կարողանում էր թարգմանել միայն անգլերեն ու իսպաներեն հեռախոսազրույցները։ Այժմ հավելվածում ավելացվել են իտալերեն ու չինարեն լեզուները։ Ինչ վերաբերում է հաղորդագրություններին, ապա Skype Translator-ը կարողանում է թարգմանել 44 լեզուներով։

Skype Translator-ի փորձնական տարբերակը հասանելի է միայն Windows 8 կամ Windows 10 օգտագործողներին։

Աղբյուրը՝ The Verge