Արևային էներգիայով սնուցվող Solar Impulse 2 ինքնաթիռը մեկնել է հնգօրյա ճամփորդության

Արևային էներգիայով հագեցած Solar Impulse 2 ինքնաթիռը այսօր վաղ առավոտյան Ճապոնիայի ժամանակով 03:03 րոպեին Նագոյա քաղաքից մեկնեց հնգօրյա ճամփորդության դեպի Հավայան կղզիներ բաց օվկիանոսի վրայով: Սա ինքնաթիռի թերևս ամենաերկար չվերթն է:

Այս թռիչքը բավական ռիսկային է, քանի որ արտակարգ դրության պարագայում վայրէջք կատարելու համար հարմար վայր գրեթե չկա:

Ազգությամբ շվեդ օդաչու Անդրե Բորշբերգը մենակ է կատարում չվերթը: Հիշենք, որ ինքնաթիռի առաջին թռիչքը մեկնարկել է Աբու Դաբիից 2015-ի մարտի 9-ին: Solar Impulse 2-ի թևերը հագեցած են 17 0000 արևային բջիջներով, որոնք անընդհատ լիցքավորում են մարտկոցները: Ինքնաթիռը Հավայան կղզիներ ժամանելուց հետո ուղղություն է վերցնելու դեպի ԱՄՆ, ապա Ատլանտյան օվկիանոսով՝ Եվրոպա և վերադառնալու է Աբու Դաբի:

Այս նախագծի նպատակն է ցույց տալ մաքուր և արդյունավետ էներգիայի պոտենցիալը:

Աղբյուրը՝ Mashable.com