Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (AGBU) թողարկել է երեխաների համար նախատեսված «Im Armenia» (Իմ Հայաստան) հավելվածը, որն ունի զբոսաշրջային բնույթ։
Հավելվածը սովորեցնում է հայերեն, ունի նավիգացիոն քարտեզներ ու գեղեցիկ գրաֆիկաներ՝ ներառյալ Էջմիածինը, Մատենադարանը, Սարդարապատը, Կասկադը և այլն։
Հավելվածը հասանելի է iOS և Android օպերացիոն համակարգերի համար։ Այն անգլերեն է, սակայն շուտով պատրաստ կլինեն նաև ֆրանսերեն, իսպաներեն և այլ լեզուներով տարբերակները:
Աղբյուրը՝ AGBU