Google-ը գործարկել է Android Pay վճարային համակարգը

Google-ը գործարկել է Android Pay վճարային համակարգը

Google ընկերությունը թողարկել է Android Pay վճարային համակարգը, որը թույլ կտա սմարթֆոնն օգտագործել որպես էլեկտրոնային դրամապանակ։ Այն հնարավորություն կտա սմարթֆոնում պահել կրեդիտային ու դեբետային քարտերի մասին տվյալներ և օգտագործել «դրամապանակը» այն POS-տերմինալներում, որոնք աշխատում են NFC-տեխնոլոգիայով։

Ինչպես մրցակից Apple Pay ու Samsung Pay ծառայությունները, Andriod Pay-ը ևս չի փոխանցում քարտերի համարները տերմինալին՝ ստեղծելով վիրտուալ հաշիվ, ինչն արվում է անվտանգությունից ելնելով։

Android Pay-ն աշխատում է American Express, Discover, MasterCard և Visa քարտերով։ Այս պահին Android Pay-ը գործում է արդեն ԱՄՆ-ի 1 մլն խանութներում ու սրճարաններում։

Ծառայությունը հասանելի է Android KitKat 4.4-ից բարձր ՕՀ-երում։ Pay-ն աշխատում է հետևյալ մոդելներում՝ Galaxy S6, Galaxy S6 Edge, Galaxy S6 Edge+ և Galaxy Note 5։