Գործարկվել է ֆուտբոլային կանխատեսումների «Դիկտորո» կայքը

Գործարկվել է ֆուտբոլային կանխատեսումների «Դիկտորո» կայքը

Օրերս Հայաստանում գործարկվել է «Դիկտորո» (www.dictoro.com) կայքը, որը հնարավորություն է տալիս այցելուներին փորձելու իրենց ուժերը ֆուտբոլային հանդիպումների հաշիվների կանխատեսման մեջ:

«Դիկտորոն» անվճար համակարգ է, և այցելուն իր կատարած կանխատեսման ճշգրտությունից կախված միավորներ է ստանում: Այդ միավորներով նա մասնակցում է տարբեր առաջնությունների, հաղթելու դեպքում ստանում համապատասխան մեդալը, որը երևում է իր էջում:

Առաջիկայում «Դիկտորոն» ներկայացվելու է արտերկրում և փորձելու է ավելի շատ այցելուների շնորհիվ էլ ավելի հետաքրքիր դարձնել պայքարը:

Ինչպես ittrend.am-ին տեղեկացրին նախագծի հեղինակները, կայքը ակտիվ զարգացման փուլում է, շուտով սպասվում են ինչպես նոր հնարավորություններ, այնպես էլ հատուկ տարբերակներ՝ Android և iOS համակարգերի համար: